Հասարակություն 

Ես կուլ չեմ գնացել. Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նեղացած չէ իշխանություններից: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով իր հրաժարականի հարցին:

Զեյնալյանը նշեց, որ որևէ նեղացվածություն չկա գործընկերներից, կառավարությունից և որևէ մեկից:

Հարցին, թե կարո՞ղ է պարզվել, որ հանիրավի է ինքը կուլ գնացել տեղեկատվական հոսքերին, որոնք ստիպել են նման որոշում կայացնել, Զեյնալյանը նշել է, որ կուլ չի գնացել:

Ավելի վաղ Զեյնալյանը նշել է՝ վերլուծելով տեղեկատվական հոսքերը՝ որոշում է կայացրել հրաժարականի դիմում ներկայացնել:

Նույն շարքից