Հասարակություն 

Իմ հայրը, ի տարբերություն Ձեզ, պետություններ չի քանդում. Թրամփի դստեր ու Ջորջ Սորոսի հանդիպման մասին

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց շատ քիչ անց Վաշինգտոնում մի ընդունելության ժամանակ իրար են հանդիպում երկու մարդ։

Ջորջ Սորոսը, ով մշտապես պայքարել է պահպանողական գաղափարախոսության՝ հետևաբար ԱՄՆ հանրապետական կուսակցության դեմ և Իվանկա Թրամփը, ում հայրը լինելով հանրապետական կուսակցության ներկայացուցիչ հաղթել է Սորոսի կողմից հովանավորվող դեմոկրատ Քլինթոնին։

Սա այն փուլն է, երբ դեմոկրատական կուսակցությունը քաղաքական նոկաուտի մեջ է։ Հանրությունը՝ նույնպես։ Դեմոկրատական ԶԼՄ-ները ամիսներ շարունակ համոզել են հանրությանը, որ Քլինթոնի հաղթանակն այլընտրանք չունի։ Հանրությունը կերել է այդ խայծը։ СNN-ի տվյալներով Թրամփի հաղթանակը գնահատվում էր 37%:

Նման լարված մթնոլորտում էլ տեղի է ունենում Իվանկայի և Սորոսի հանդիպումը։ Իվանկայի հետ է նաև նրա ամուսինը՝ Թրամփի խորհրդական Քուշները, ով հետաքննության տակ էր հայտնվել (արդեն ապացուցվել է, որ նա որևէ օրենք չի խախտել)։

Կողմերը մի քանի ռեպլիկներ են փոխանակում՝ "Ձեր հայրը քանդելու է ԱՄՆ-ն" և " Իմ հայրը ի տարբերություն Ձեզ պետություններ չի քանդում" բովանդակությամբ։ Մեղադրանքները շարունակվում են, սակայն առավել մանրամասն ոչ ոք չի կարողանում լսել խոսակցությունը՝ անվտանգության աշխատակիցների պռոֆեսիոնալիզմի պատճառով:

Վաշինգտոնում այս պատմությունը շատերին է հայտնի․ հարցրեք, կպատմեն։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան

Նույն շարքից