Մինչեւ սեպտեմբերի 7-ը Սեւի ծովի տարածք ՆԱՏՕ-ի 4 ռազմանավ կմտնի, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Այդ ռազմանավերն են՝ ԱՄՆ-ի «Ռոս» հածանավը, ֆրանսիական «Կոմանդանտ Բիրո» հետախուզական ռազմանավը, «Տորոնտո» կանադական ֆրեգատը եւ իսպանական «Ալմիրանտե Խուան դե Բուրբոն» ֆրեգատը:
Նշվում է, որ ներկայումս Սեւ ծովում գտնվող ֆրանսիական «Դյուպյուի դե Լոմ» հետախուզանավը սեպտեմբերի 5-ին կլքի ջրատարածքը:
Մոնտրեի համաձայնագրի համաձայն, ոչ մերձափնյա պետությունների ռազմանավերը Սեւ ծովում 21-օրից ավելի չեն կարող գտնվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 3-ին Սեւ ծովի ջրատարածք կմտնեն ամերիկյան էսկադրոնային ականակիր եւ ֆրանսիական եռակայմ հետախուզանավը: