Քաղաքական Միջազգային գլխավոր 

ԱՄՆ-ում արգելել են թուրք օդաչուների թռիչքներ իրականացնել F-35 կործանիչներով

Թուրք օդաչուներին արգելել են մասնակցել դասընթացներին, որոնք անցկացվում են  F-35 կործանիչներով թռչելու համար: Այս մասին հայտնում է  Reuters-ը:

Նման որոշում կայացվել է պայմանավորված Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգեր ձեռք բերելու հետ:

Պենտագոնի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ այս պահին Արիզոնայում գտնվող Լյուկ ավիաբազայում թուրք օդաչուները թռիչքներ չեն իրականացնում:

Ավելի վաղ ամերիկյան կողմը ոչ մեկ անգամ է հայտարարել է, որ թուրքական կողմը F-35 կործանիչներ չի ստանալու, եթե Անկարան ձեռք բերի ռուսական համակարգերը:

Նույն շարքից