Հասարակություն 

Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք բրենդը

Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք բրենդը՝ առաջին հորիզոնականից դուրս մղելով Google-ը:

Աշխարհի ամենահարուստ մարդու ստեղծած Amazon ընկերությունը մեկ տարվա ընթացքում թանկացել է 1,5 անգամ և հիմա արժե 315 միլիարդ դոլար: Անցած տարի այն միայն 3-րդն էր:

Երկրորդ հորիզոնականում Apple-ն է, որի արժեքը կազմում է 309,5 միլիարդ դոլար, իսկ Google-ը հայտնվել է երրորդ տեղում՝ 309 միլիարդ դոլարով:

Առաջին եռյակին հաջորդում են Microsoft, Visa, Facebook, Alibaba ընկերությունները:

Նույն շարքից