Քաղաքական Բարի օր 

Զարուհի Բաթոյանը չի կատարում Նիկոլ Փաշինյանի ասածը

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում շարունակվում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Դեռ շաբաթվա սկզբին, երբ քննարկումները նոր էին մեկնարկում, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր գերատեսչությունների հաշվետվությունները ներկայացվելու են դրանց ղեկավարների մակարդակով: Սակայն, ինչպես երևում է, դա տեղի չի ունենում:

Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվությունը ներկայացնում է փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Մինչ փոխնախարարը կներկայացներ հաշվետվությունը, Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ բոլոր նախարարները քննարկումների գրաֆիկի մասին տեղեկացվել են մեկ ամիս առաջ, որպեսզի կարողանան այնպես անել, որ մասնակցեն նիստերին:

Սմբատ Սաիյանն իր հերթին նշեց, որ նախարար Զառա Բաթոյանը գործուղման մեջ է, դրա համար չի կարողացել ներկայանալ:

Նույն շարքից