Հայաստան 

ԼՂՀ-ի հետ սահմանին մաքսակետ տեղադրելն ինքնասպանություն կլինի. Պատգամավոր

 

Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ մաքսակետ դրվի ՀՀ-ԼՂՀ սահմանին, վստահ է Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։ Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը բացառեց նման ընթացք։

«Բացառում եմ որեւէ մաքսակետի տեղադրում Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանին, դա ինքնասպանություն կլինի, առավել եւս որ երբեք մենք չենք ընդունի, որ Ղարաբաղը Ադրբեջանի մեջ է մտնում։ Մեր իշխանությունները դա երբեք թույլ չեն տա, ես բացառում եմ դա ուղղակի։ Մենք այնպես պետք է անենք, որ նյարդայնություն չառաջացնի մեր գործընկերների մոտ»,- ասաց նա։

Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի` մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստին Նազարբաեւը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի մասին էր հիշատակել, որտեղ Հայաստանին միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով Եվրամիություն ընդունելու կոչ էր արվում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, այդուհանդերձ, անտեսելով Ալիեւի նամակի մասին հիշատակումը, մեկ անգամ եւս բոլոր փաստաթղթերի` ամենակարճ ժամկետներում ստորագրման կարեւորությունն է ընդգծել: Շատ վերլուծաբաններ համոզված են, որ Հայաստանը ԵՏՄ-ին չի անդամակցում, որովհետեւ Ռուսաստանը պայման է դրել մաքսակետ տեղադրելու վերաբերյալ։

Նույն շարքից