Հասարակություն Իրավական 

Հայտնի է «Հայբիզնեսբանկ»-ի վրա զինված հարձակում կատարած անձի ինքնությունը

Հունիսի 10-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Ադամյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բննակիչ՝ 46-ամյա Վազրիկ Միքայելյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինված ավազակային հարձակում կատարելու համար, ով երեկ՝ հունիսի 10-ին, ժամը 16։45-ի սահմաններում որսորդական հրացանով զինված սպառնալիքներ տալով մուտք է գործել Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի 4-րդ նրբանցքում գործող «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղ, որտեղ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ոստիկան Հայկազ Մայիլյանը, վտանգելով իր կյանքը, բանկի աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ վնասազերծել էին զինված քաղաքացուն, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց։

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից