Հունիսի 9-ին ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը։
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է այս որոշմանը՝ հայտարարելով, թե իբր Հայաստանն «Օկուպանտ է ու Երևանը մոլորության մեջ է գցում միջնորդներին ու չի հարգում նրանց»:
Ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրել է բանակցություններին վնասելու մեջ:
Հարկ է նշել, որ հարևան երկրի ԱԳՆ հայտարարության մեջ բառ անգամ չկա հայազգի զինծառայող Մելքոնյանի մասին: Բաքուն միտումնավոր չի նշել, թե ինչ հանգամանքներում է սպանվել հայազգի զինծառայողը, մասնավորապես այն, որ նա զոհվել է հենց ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու արդյունքում: