Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո հայ-ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են, զարգանում են բարձր մակարդակով ու կրում են ռազմավարական դաշնակցային բնույթ: Միևնույն ժամանակ այդ հարաբերությունները զարգանում են՝ ադապտացվելով նոր իրականությանը, նոր պահանջներին, նոր մարտահրավերներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպերկինը:
Դեսպանի նշեց, որ միայն վերջին կես տարվա մեջ ՀՀ ու ՌԴ ղեկավարները հանդիպել են երկու անգամ, երկու անգամ հանդիպել են ՀՀ վարչապետն ու ՌԴ վարչապետը. «Մեր երկրների ղեկավարները պարբերաբար շփումներ են ունենում ընդհանուր ինտեգրացիոն գործընթացների միջոցառումների շրջանակներում»:
Դեսպանը խոսեց նաև հեռախոսազրույցների մասին, որոնք պարբերաբար լինում են: