Հասարակություն 

ՌԴ դեսպանը՝ ռուս հատուկջոկատային սպանության և հայերին առաջադրված մեղադրանքի մասին

Մեր երկրների ղեկավարությունն այդ մասով հստակ է, այդ միջադեպերը պետք է քննվեն համապատասխան մարմինների կողմից, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն դրանք երկու պետությունների, եղբայրական ժողովուրդների հարաբերությունների հետ կապ չունեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ կնոջ սպանության և Ռուսաստանում հատուկջոկատայինի սպանության միջադեպերի մասին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանությամբ ավարտված միջադեպի գործով 9 հայ է ձերբակալվել, որոնց մի մասը ՌԴ քաղաքացի են, մի մասը՝ ՀՀ:

Դեսպանի խոսքերով, տեղի ունեցած միջադեպերին քաղաքական ենթատեքստ չի տրվելու ու չի տրվում:

Նույն շարքից