Գլխավոր Քաղաքականություն 

Ռուսաստանը պետք է Հայաստանին, Հայաստանը պետք է Ռուսաստանին. ՌԴ դեսպան

analitik.am

Մեր հարաբերություններում կոնստատնտներ կան: Ռուսաստանը պետք է Հայաստանին, Հայաստանը պետք է Ռուսաստանին: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Միքայել Մինասյանի հոդվածին, որ հայ-ռուսական հարաբերություններում, այսպես ասած, վերակառուցում է պետք:

Դեսպանի խոսքերով, Ռուսաստանը հետաքրքրված է ուժեղ, բարգավաճող Հայաստանի գոյությամբ. «Հայաստանը մեզ համար հուսալի դաշնակից է: Հարաբերություններում տարբեր տարբերակները կարելի է քննարկել, սակայն կարևորն այն է, որ պահպանվեն կոնստատնտները, որոնց մասին նշվեց»:

Կոպիրկինը խոսեց նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտնի գրառման մասին՝ կապված Փաշինյանի խոսքը մեջբերելու հետ, ինչպես նաև հայ օգտատերերի արձագանքի մասին: Դեսպանը մասնավորապես նշեց, որ Զախարովան ամեն ինչ պարզաբանել է, հարցը, ըստ էության, փակ է. «Կարծում եմ, որ առաջին էմոցիոնալ պոռթկումը կանցնի, իսկ իրական, օբյեկտիվ վերաբերմունքը Մարիա Զախարովայի գրառման հանդեպ՝ կմնա»։

Նույն շարքից