Գլխավոր Քաղաքականություն 

Բակո Սահակյանը պաշտոնից ազատեց Լեւոն Մնացականյանին

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Լեւոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նույն օրը Նախագահը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով  ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ Բակո Սահակյանը պաշտոնանկ է արել նաև Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին:

Նույն շարքից