Բարի օր Քաղաքականություն 

Հայտարարություն՝ ԶԼՄ-ի նկատմամբ ռեպրեսիաների մասին

«ՊԵԿ փոխնախագահ Ռուստամ Բադասյանի՝ զինված ուժերում չծառայելու օրինականությանն անդրադառնալուց հետո ՊԵԿ-ը որոշել է հարկային ռեպրեսիաներ իրականացնել Analitik.am-ի նկատմամբ:

«Մեդիա Իդեա» ՍՊԸ-ն, որի շրջանակներում գործունեություն է ծավալում Անալիտիկն, ուներ կուտակված հարկային պարտավորություններ, որոնց մասով կար բանավոր պայմանավորվածություն առ այն, որ ամեն ամիս մաս-մաս վճարվելու են: Ամիսներ շարունակ մենք առանց որևէ խոչընդոտի կատարել ենք մեր պայմանավորվածությունը, սակայն սույն ամսի 10-ին՝ այն բանից հետո, երբ Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը «ՎԵՏՕ» քաղաքական շարժման շրջանակներում անդրադարձավ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին՝ Սորոսի գրասենյակի կողմից ՀՀ արդարադատության նախարար նշանակվելուն և անդադարձ կատարեց նրա ՀՀ Զինված Ուժերում ծառայությունից ազատվելու օրինականությանը, ՊԵԿ-ն իսկույն որոշեց առանց նախազգուշացնելու կալանք դնել Անալիտիկի բանկային հաշիվների վրա»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանը

 

  • 87
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    89
    Shares

Նույն շարքից