Հայաստան 

Առայժմ անորոշ է մնում ՔԿՎ նախկին պետ Հայկ Հարությունյանի ճակատագիրը.«Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի պաշտոնում նշանակմամբ լուծվում է նաեւ ոստիկանության պետի մեկ այլ տեղակալ՝ Գագիկ Համբարձամյանի հարցը:


Վերջինս, բացի ոստիկանության պետի տեղակալ լինելուց, նաեւ քննչական վարչության պետն է, բայց քննչական վարչությունը տեղափոխվում է Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական պետական կոմիտե, եւ Համբարձումյանը ոստիկանությունում մնում է առանց ոլորտի:


Ասում են, որ ոչ Հովսեփյանն է ուզում, որ Համբարձումյանը դառնա իր տեղակալ, ոչ էլ Համբարձումյանն է ուզում հեռանալ ոստիկանությունից: Չի բացառվում, ուրեմն, որ Օսիկյանի տեղը ոստիկանության պետի նոր տեղակալ չնշանակվի, եւ Համբարձումյանը ստանձնի նրա գործառույթները: Առայժմ անորոշ է մնում ՔԿՎ նախկին պետ Հայկ Հարությունյանի ճակատագիրը: Ասում են, նա կարող է դառնալ ԱԽՔ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նույն շարքից