Հասարակություն 

Սորոսին մեղադրել են ԱՄՆ-ում սողացող հեղափոխություն կազմակերպելու համար

analitik.am

Fox News-ի հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը օգտագործել է իր հարստությունը՝ ծայրահեղական գաղափարախոսություն ներդնելու համար։

«Մարդիկ չեն հասկանում, թե ինչ աստիճանի հաջողությամբ է Ջորջ Սորոսը վերաձևում այս երկիրը, բայց նրանք պետք է հասկանան դա»,- հայտարարել է Կարլսոնը։

Կարլսոնը, որպես Սորոսի ազդեցության ապացույց, մատնանշել է Ֆիլադելֆիայի շրջանային դատախազի ընտրությունները. «Ֆիլիադելֆիայում Սորոսը օժանդակել է Լարի Քրասներին, և այդտեղ սպանությունները վերջին տասը տարում ամենաբարձր ցուցանիշներն ունեն»։

Մեկ այլ դատախազ հայտարարել է, որ դատախազությունը ֆինանսավորվում է Սորոսի կողմից և մեղադրել է նրան շրջանային դատախազի ընտրությունների գնման և ծայրահեղականացման համար։ Նա Սորոսի գործողությունները անվանել է հակաօրինական և հակադեմոկրատական։

Նույն շարքից