Հայաստան Քաղաքականություն 

Հայտնի է, թե ինչու է Բակո Սահակյանը պաշտոնից ազատել Վիտալի Բալասանյանին

analitik.am

Պարզապես փոփոխություներ են, կադրային տեղաշարժ, որևէ քաղաքական ենթատեքստ չկա: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը խոսելով Արցախում այսօր տեղի ունեցած պաշտոնանկությունների և նոր նշանակումների մասին:

Բաբայանի խոսքերով, կադրային համակարգը դինամիկ համակարգ է և պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում:

Մասնավորապես Վիտալի Բալասանյանի մասով Բաբայանը նշել է, որ նա զբաղվելու է ընտրություններով, դրանով պայմանավորված որշում է կայացրել հրաժարական տալ: Դա եղել է հենց Բալասանյանի որոշումը: Նա որոշել է մտնել քաղաքական դաշտ, ավելի ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում:

Նշենք, որ Բալասանյանը պատրաստվում է մասնակցել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:

Նույն շարքից