Հասարակություն 

Մեր իսկական վարչապետը Լարիսա Մինասյանն է. ՎԵՏՕ-ն՝ Սորոսի գրասենյակի մոտ է

analitik.am

Սորոսականներն ունեն շատ հետաքրքիր առանձնահատկություններ՝ ատում են Հայաստանի Առաքելական սուրբ եկեղեցին, շատ են սիրում փող, դոլարը նրանց Աստվածն է, նրանք իրենց գործունեությունը ծավալում են ստի և կեղծիքի շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Այս պահին «ՎԵՏՕ»-ն բողոքի ակցիա է իրականացնում Սորոսի գրասենյակի մոտ:

«Վերջերս Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը հայտարարեց, որ Սորոսի գրասենյակն արգելված է բացառապես բռնապետական երկրներում: Դա լկտի սուտ է: Օրինակ դժվար է բռնապետական երկիր համարել Իսրայելը, ԱՄՆ-ն: Սորոսականներն ունեն իրենց օրակարգում, որը պարտադրվել է մեր իշխանություններին, մի հետաքրքիր բառապաշար, որը կիրատել են ամբողջ աշխարհում, ինչի մասին խոսել է մեր նախաձեռնության անդամ Անի Հովհաննիսյանը: Խոսքը «պետության զավթման» մասին է: Սորոսականները փորձում են ապացուցել, որ 1991 թվականից մեր պետությունը զավթած է եղել: Նույն բառապաշարը նրանք օգտագործել են Հունգարիայում, Ուկրաինայում և ամենուր: Այդ բառապաշարից հետո նրանք խոսում են, այսպես ասած, «պետության վերադարձի» մասին: Հենց այդ ընթացքում տեղի են ունենում քաղաքացիական բախումները, հուզումները, արյան գետերը»,-ասաց Մալյանը:

Մալյանը նշեց՝ օպերատիվ տեղեկություններ ունեն, որ Սորոսի գրասենյակը վարչապետին պարտադրել է իր Արդարադատության նախարարին. «Խոսքը վերաբերում է Ռուստամ Բադասյանին, ով հանդիսանում է վեթինգի, առանց դատական ակտի գույքի բռնագանձման մտքի հեղինակը: Մենք սիրով ընդունում ենք այդ անձի հայտն ու մեր կողմից վեթինգ ենք անելու այն, թե ինչու նա չի ծառայել Զինված ուժերում: Մենք ունենք տվյալներ, որ հիվանդությունը, որով նա ազատվել է բանակից, իրականությանը չի համապատասխանում: Անի Հովհաննիսյանի կողմից այս մասին խոսելուց հետո ՊԵԿ-ը, որտեղ աշխատում է Ռուստամ Բադասյանը, արգելանք է կիրառել Analitik.am կայքի գույքի նկատմամբ: Սրանք հարցեր են, որոնք առաջացնում են նոր հարցեր, որոնց պատասխանները մենք չենք ստանում»:

Նախաձեռնության հիմնադիրը նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Սորոսի գրասենյակը, որտեղի մարդասպաններին փառաբանելու համար գումարներ են հատկացնում, այլևս չգործի. «Այս գրասենյակից վճարվել են մարդիկ, ովքեր տարներ շարունակ վճարվել են և կեղտոտ արշավ են իրականացրել պարկեշտ ընտանիքի՝ Աղաջանովների նկատմամբ: Նրանց որդուն սպանել է Մհեր Ենոքյանը, ում կինն, այստեղից գումար ստանալով, հերոսացման քարոզ է իրականացրել»:

Մալյանը խոսեց նաև օրեր առաջ մի շարք ՀԿ-ների կողմից տարածված հայտարարության մասին՝ ի պաշտպանություն Սորոսի գրասենյակի՝ հայտարարելով, որ այդ 66 կազմակերպությունների մասով լյուստրացիա եղավ:

Մալյանը նշեց, որ իրենք Սորոսի գրասենյակից ինչ-որ բան չեն պահանջում, իրենց պահանջը պետությունից է՝ ուշադրություն դարձնել այս հարցին, ձեռնարկել քայլել Սորոսի գրասենյակի գործունեությունը կասեցնելու համար. «Այստեղից են մեր կառավարության որոշումները կայացվում, մեր իսկական վարչապետը Լարիսա Մինասյանն է»:

Նույն շարքից