Հայաստան 

ՀՀ նախագահի մամլո խոսնակն անդրադարձել է Էրդողանի՝ Բաքվում հնչեցրած հայտարարությանը

Բաքվում Էրդողանը՝ Ալիեւի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծումից:


Ինչպես գիտենք՝  թուրքական Haber3 կայքը փոխանցել էր, որ Ադրբեջանի մայրաքաղաքում թուրք-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից, ասել է, թե այն կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծումից:


«Եթե Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը լուծվի, ապա կլուծվի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը: Հակառակ դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրը նույն կերպ շարունակվելու է»,-ասել է Էրդողանը:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ղարաբաղի խնդրում մշտապես Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար եւ շեշտել, թե աշխարհի տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանները Թուրքիայի հետ միասին պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքների դեմ: 

Նույն շարքից