Հասարակություն 

Ինձ ավելի շատ մտահոգեց ուղևոր կանանց արձագանգը. ԱԺ նախագահի կինը՝ հայտնի տեսանյութի մասին

analitik.am

ԱԺ նախագահի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեր երկրում տարիներ շարունակ քաղաքացի ոչ միայն չի կրթվել, այլև որքան հնարավոր է իջեցվել է քաղաքացու գիտակցության մակարդակը:

Հասարակական տրանսպորտի երեկվա տեսանյությում ինձ ավելի շատ մտահոգեց ուղևոր կանանց արձագանգը` չծխելու պահանջին: «Գործ տալ»: Սա է օրենքի պահանջի կատարմանն ուղղված կոչի ընկալումը հասարակության մի շերտի մոտ: Այսպիսին էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի մեկնաբանումը Ազդարարի ինստիտուտի ներդրման ժամանակ, այսպիսին է ԲՀԿ մեկ այլ պատգամավորի վերաբերմունքը մինչ այսօր:

Եվ չնայած ես ինքս միշտ պահանջում եմ հասարակական տրանսպորտում չծխել, սակայն պետք է ֆիքսենք մի բան. հասարակական տրանսպորտի սպասարկման ստանդարտների ներդրման ու դրանց վերահսկկման ապահովումը պետության գործառույթն է:

Այդ ստանդարտները ներդրված չեն: Այդ ստանդարտնեով հասարակական տրանսպորտ վարող վարորդները կրթված չեն: Եվ քանի դեռ դա չի արվել, չի լինելու համերաշխություն օրինականություն պահանջողի և օրենք կիրառողի միջև:

հ.գ. գրածս բնավ միտում չունի արդարացնելու վարորդի պահվածքը:

Նույն շարքից