Արտակ Զեյնալյանին Սորոսի գրասենյակից ստիպում էին, որպեսզի ամենակեղտոտ ձևով դատական բարեփոխումներ կոչվածն արագ ու ապօրինի կերպով իրականացնել Հայաստանում, սակայն նրա մեջ հաղթեց պատերազմ տեսած տղամարդը և նա հրաժարվեց իրականացնել հրահանգներն ու տղամարդու նման հրաժարական տվեց: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:
Այսօր նախաձեռնությունը կրկին ակցիա է անում Բաց հասարակությունների հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մոտ:
Մալյանը նշեց, որ հաջորդ Արդարադատության նախարարը, որը գալու է, լինելու է Սորոսի գրասենյակից. «Խոսքը վերաբերում է Ռուստամ Բադասյանին: Նա այն մարդն է, ով պատրաստակամություն է հայտնել կատարելու Սորոսի գրասենյակից ստացած ցանկացած հրահանգ»:
Նարեկ Մալյանը նաև հայտարարեց, որ Ռուստամ Բադասյանի մասին փաստերով կխոսեն, երբ վերջինս նշանակվի նախարար: