Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը պետք է ցույց տա, որ ինքը դեռևս ունակ է, քաղաքական առումով իմպոտենտ չէ. Արթուր Դանիելյան

analitik.am

Այս պահին «ՎԵՏՕ» քաղաքական շարժումը բողոքի ակցիա են իրականացնում Բաց հասարակությունների հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մոտ:

Քիչ առաջ նախաձեռնությանն ու հավաքված քաղաքացիներին միացան նաև Ադեկվադները, որոնք ասացին, որ եկել են իրենց զորակցությունը հայտնելու Նարեկ Մալյանին և «ՎԵՏՕ»-ին օտարերկրյա գործակալական ցանցի դեմ պայքարում:

Արթուր Դանիելյանը խոսեց նաև իրեն բերման ենթարկելու մասին՝ հայտարարելով, որ այսօր իրենց թիմից որևէ մեկին բերման չեն ենթարկել և հավելելով, որ իրենք շարունակելու են պայքարը:

«Բոլորը պետք է հասկանան, որ այս պահին երկրի ղեկավարը լուրջ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդ է, ով թերարժեքության խորքային բարդույթներ ունի և ամեն կերպ ժողովրդին, իր համակիրներին պետք է ցույց տա, որ ինքը դեռևս ունակ է, քաղաքական առումով իմպոտենտ չէ: Սա է պատճառը, որ նա մոլորյալի, խենթի պես ինչ-որ քայլերի է դիմում, որոնք հակառակ էֆեկտն են տալիս»,-ասաց Դանիելյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին:

Նույն շարքից