Հասարակություն 

Սորոսը փորձում է Հայաստանում դատական համակարգը դարձնել ճտիկով ու այդ ճտիկը տեղափոխել իր գրասենյակ. Մալյան

analitik.am

Երեկ տեղի ունեցավ մի իրադարձություն, որն ընդամենը մեկ տարի առաջ միանգամից կարթնացներ ճտիկով իրավապաշտպաններին և նրանք միանգամից մի ամբողջ վայնասուն կբարձրացնեին: Այս մասին Բաց հասարակությունների հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մոտ հայտարարեց «ՎԵՏՕ» քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝ խսելով Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու մասին:

Մալյանը նշեց, որ այդ իրավապաշտպանները ճտիկով միանում են, ճտիկով էլ անջատվում, իսկ այդ ճտիկը գտնվում է Սորոսի գրասենյակում. «Այդ իրավապաշտպանները տարիներ շարունակ դոլարների դիմաց անջատվել ու միացել են: Այդ ճտիկը գտնվում է Լարիսա Մինասյանի ձեռքի տակ: Այսօր ոչ միայն իրավապաշտպաններն են ճտիկով, այլ նաև մեր իշխանությունն է ճտիկով: Ճտիկով է դարձել պատգամավորների մի խումբը: Ճտիկով է դարձել կառավարությունը, որոշ նախարարներ ու փոխնախարարներ: Այսօր Սորոսը փորձում է Հայաստանում դատական համակարգը դարձնել ճտիկով ու այդ ճտիկը տեղափոխել իր գրասենյակ, որտեղ գտնվում են իշխանության մյուս ճյուղերի ճտիկները»:

Նույն շարքից