Հասարակություն Ռազմական 

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ զորակոչիկների մասնագիտական կարողությունները ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել նպատակային օգտագործելու և ՊՆ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով, հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով.

հեռուստաօպերատոր

հեռուստամոնտաժող

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 30-ը կարող են գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով:

Մրցույթին մասնակցող զորակոչիկն իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ առցանց հղումով գրանցված լինելու դեպքում՝նաև համապատասխան բարձ­րագույն կրթության ավարտական վկայականի պատճեն կամ, եթե առկա չէ ավարտական վկա­յականը՝համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ ավարտական քննությունները հանձնած լինելուվերաբերյալ, ինքնակենսագրություն, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակումով պիտանի)վերաբերյալ տեղեկանք:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 29-45-36:

Նույն շարքից