Քաղաքականություն 

Ես ուղղակի բացառում եմ նման ղեկավարի գոյությունը Հայաստանի Հանրապետությունում․ Գորգիսյան

«Օրերս «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում անդրադարձա Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև ի հայտ եկած հակասությունների պատճառներին։

Կարծում եմ, որ լարվածությունը միգուցե անորոշությունից է, քանի որ դեռևս ոչ պարոն Փաշինյանի համար, ոչ էլ նույնիսկ արցախյան ուժերի համար, հստակ չէ, թե ով է լինելու Արցախի հաջորդղեկավարը։ Սա կարող է լինել լարվածության պատճառ, բայց ցանկացած լարվածություն պետք է հաղթահարվի, որովհետև մենք միայն միասին կարող ենք որևէ հարց լուծել։ Առանձին Արցախը գոյություն ունենալ չի կարող, Հայաստանը, կարծում եմ, լրջագույն խնդիրների առաջ կկանգնի, եթե մենք ունենանք հակասություններ Արցախի ղեկավարության հետ։ Ինչ բնույթի հակասություններ էլ, որ դրանք լինեն, պետք է գտնել միմյանց հետ ճիշտ շփվելու մեխանիզմը։

Միաժամանակ, նշեմ, որ չեմ կարծում, չեմ մտածում, որ Հայաստանը կարող է ունենալ այնպիսի ղեկավար, ով փորձի խնդրի կարգավորման այնպիսի տարբերակ առաջ քաշել, որն ընդունելի չլինի Արցախի ժողովրդի համար։ Ես ուղղակի բացառում եմ նման ղեկավարի գոյությունը Հայաստանի Հանրապետությունում»։

Գևորգ Գորգիսյան

  • 45
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    47
    Shares

Նույն շարքից