Հայաստան 

Ցինիկ է խոսել տարածքային ամբողջականությունից` անտեսելով ինքնորոշման իրավունքը

Ինչպես հայտնում է karabakh-open.info կայքը, Լիտվայի Հանրապետության Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն ասել է. «Ինձ թվում է՝ պարզապես ցինիկ է խոսել տարծքային ամբողջականության մասին, անտեսելով ինքնորոշման իրավունքը: Իհարկե, եթե խոսում ես Սահարայի մասին, որտեղ մարդիկ չկան դա կարելի է ընդունել, բայց եթե այդ երկու սկզբունքները խաչաձևում են, կամ հակադրում, դա ճիշտ չէ:Այս մասին պետք է խոսենք, և սա կարևոր հարցն է» :

Լիտվայի Հանրապետության Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի անդամները Ստեփանակերտում էին Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման տոնակատարությունների օրերին։


Խոհրդարանականները հանդիպումներ են ունեցել ԼՂՀ նախագահի հետ, Արցախի Ազգային ժողովում իրենց գործընկերների, նաև ԼՂՀ արտգործնարարի հետ: Բարեկամության խմբի արցախցի անդամների հետ նրանք համագործակցության հարցերն են քննարկել: Խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեի կարծիքով այդ համագործակցությունը կարող է լինել տարբեր ոլորտներում: Արցախցի գործընկերներին հրավիրելով Լիտվա՝ նա կարծում է, որ տեղում նրանք կկարողանան ծանոթանալ լիտվացի պատգամավորների աշխատանքին առողջապահության, ազգային անվտանգության մարդու իրավունքների ևայլ ոլորտներում, և այդ փորձը գուցե թե օգտակար կլինի Արցախի համար:


Դալիա Կուոդիտեն լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ անհանգստացած չէ, Արցախի հանդեպ իրենց վերաբերմունքի պատճառով Ադրբեջանի դիրքորոշումից : Դա նրանց խնդիրն է: Ինչ վեարբերում իրենց դիրքորոշմանը, ապա այն արտահայտվեց Խմբի ստեղծմամբ: 
Լրագրողների հետ ճեպազրույցում Դալիա Կուոդիտեն ասել է «Մենք ռեալիստ ենք, չենք կարծում, որ այս կամ այն քայլը կարող է Արցախի քաղաքական հարցերը լուծել, բայց խոսել, լսել միմյանց և այնպես անել, որ Արցախի ձայնը լսելի լինի Լիտվայում շատ կարևոր է»:


Նրա կարծիքով կարևոր է նաև համագործակցությունը ԵԽԽվ-ի հայկական պատվիարկության հետ, այդ ատյանում տարբեր հարցերի քննարկման ժամանակ: Դրանցից նա առանձնացրեց մարդու իրավունքների և ազգերի ինքնորոշման իրավունքին առնչվող հարցերը:

Նույն շարքից