Բարի օր Քաղաքականություն 

Ի պատասխան ՊԵԿ-ի՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությանը.Անի Հովհաննիսյան

analitik.am

Ի պատասխան ՊԵԿ-ի՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությանը.

«Analitik.am»-ի բանկային հաշվի վրա կալանք դրված չի եղել 07.06.2019-ի դրությամբ: Կալանք, բնականաբար դրվում է ԴԱՀԿ-ի կողմից՝ ՊԵԿ-ի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում: Ծիծաղելի է տալ հայտարարություն այն մասին, որ ՊԵԿ-ը կալանք չի դրել, ՊԵԿ-ը հրահանգում է, ԴԱՀԿ-ն էլ արգելանք դնում:

19.02.2019-ին ՊԵԿ-ի իրավաբական վարչության կողմից վարչական վարույթ հարուցելուց հետո ես բանավոր պայմանավորվածություն եմ ձեռք բերել ՊԵԿ-ի հետ, ինչը նորմալ է և իրավաչափ՝ ամեն ամիս մաս-մաս վճարել կուտակված հարկերն, ինչն էլ արվել է:

Սակայն, ՊԵԿ-ն առանց որևէ նախազգուշացման, որ պայմանավորվածությունն այլևս ուժի մեջ չէ, առանց տեղեկացնելու, որ վարչական վարույթին ընթացք են տալիս, առանց զգուշացնելու, որ եթե չվճարենք, օրինակ, միանվագ այսքան հարկ, արգելանք կդնեն և այլն, ՊԵԿ փոխնախագահ Ռուստամ Բադասյանի՝ Զինված Ուժերում չծառայելու օրինականության հիմքերին անդրադառնալուց հետո որոշում է խախտել մեր պայմանավորվածությունը և ԴԱՀԿ ուղարկել վերոնշյալ վարչական վարույթը:

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյան 

Նույն շարքից