Հասարակություն 

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել լրատվականի նկատմամբ ճնշումը

Ըստ Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի, ՊԵԿ-ը հարկային ռեպրեսիաներ է սկսել իրենց նկատմամբ։

Տիկին Հովհաննիսյանի պնդմամբ, պետական կառույցը խախտել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի «Մեդիա Իդեա» ՍՊԸ-ն, որի ներքո գործում է Analitik.am-ը հարկային կուտակված պարտավորությունները պետք է մաս-մաս կատարեր, այս պահին կալանք է դրվել ընկերության հաշիվների վրա։ Այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՊԵԿ փոխնախագահ Ռուստամ Բադասյանի բանակում չծառայելու մասին նշված լրատվականում հրապարակում է եղել։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել լրատվականի նկատմամբ ճնշումը, պաշտոնական լծակները չդարձնել անձնական վրեժխնդրության գործիք։ Հանուն խոսքի ազատության պաշտպանության՝ պատրաստ ենք Անի Հովհաննիսյանին ցուցաբերել անհրաժեշտ իրավական աջակցություն` թե հայաստանյան, և թե միջազգային հարթակներում: Կոչ ենք անում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին պատշաճ գնահատականի արժանացնել խոսքի ազատությունը ոտնահարելուն միտված ՀՀ իշխանությունների ցանկացած քայլ:

  • 87
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    89
    Shares

Նույն շարքից