Հայաստան 

Հունական խորհրդարանի՝ Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծով այդքան էլ ոգևորված չեմ. Ա. Ախոյան

Analitik.am-ի զրուցակիցն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը:

 

-Պարոն Ախոյան, ինչպե՞ս եք գնահատում Հունաստանի խորհրդարանի նախաձեռնությունը՝ ընդունել օրինագիծ, որով հայերի կամ հույների ցեղասպանության հանդեպ անհարգալից վերաբերմունքի ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հանցագործություն: Իդեպ, օրինագծի շուրջ առաջին քվեարկությունն արդեն կայացել է: Իսկ ահա վերջնական քվեարկությունը Հունաստանի խորհրդարանում կայանալու է սեպտեմբերի 5-ի երեկոյան:

 

- Հունական խորհրդարանի այս նախաձեռնությամբ այդքան էլ ոգևորված չեմ և մՑեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում այն դիտարկում եմ որպես փոքրիկ առաջխաղացում: Միաժամանակ, հույներին, որոնք հայերի նման ցեղասպանության են ենթարկվել, չպետք է շփոթել եվրոպացի այլ ժողովուրդների հետ: Եվրոպական և ոչ միայն եվրոպական երկրները նմանօրինակ օրինագծերը, որպես կանոն, շրջանառության մեջ դնում և ծառայեցնում են հանուն սեփական շահերի կամ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու նպատակով: Իսկ երբ պահն անցնում է, մոռանում են ընթացք տալ կիրենց նախաձեռնությանը:

 

-Ի՞նչ կասեք ֆրանսիացի  պատգամավոր Վալերի Բուայեի նախաձեռնության մասին,  որով նա 20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել

 

-Տեսնենք՝ մինչև ո՞ւր կհասնի այս նախաձեռնությունը, ինչպես կբախվեն շահերը: Պարզապես մի բան է անհասկանալի. Ինչպե՞ս կարող է մի երկևրի խորհրդարանի ստորին պալատը վավերացնել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, իսկ Վերին պալատը՝ ոչ: Նշանակում է՝ տվյալ հարցը քաղաքական իրական կուրսի բաղկացուցիչ չէ:

 

 

Նույն շարքից