Հասարակություն 

Իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկում են մի քանի լրատվամիջոցների «վեթինգի» ենթարկելու հարցը. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի աղբյուրների պնդմամբ, իշխանական կուլիսներում ակտիվորեն կարծիքներ են շրջանառվում այն մասին, որ դատական համակարգից հետո, իսկ ավելի լավ է՝ հընթացս, անհրաժեշտ է այսպես ասած, «վեթինգի» ենթարկել մի քանի լրատվամիջոցների:

Ըստ նույն այդ տեղեկությունների, իշխանությունները մեծագույն ցանկություն ունեն մասնավորաբար փակված տեսնել «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը: Հասկանալի է, որ հազիվ թե բանը հասնի հեռուստաընկերության մուտքը շրջափակելուն, քանզի դժվար չէ պատկերացնել դրա հետևանքները:

Ըստ շրջանառվող լուրերի, «լավագույն» տարբերակը համարվում է պետական կառույցների, մասնավորաբար՝ ՀՌՀ-ի և ՊԵԿ-ի գործիքակազմը կիրառելը, ինչի հետևանքով հնարավոր կլինի ազատվել «գլխից էլ, գլխացավից էլ»:

Մեր աղբյուրների պնդմամբ, սակայն, իշխանությունների մեջ էլ քիչ չեն այնպիսիք, որոնք կտրականապես դեմ են ցանկացած ԶԼՄ-ի դեմ իրականացվող ցանկացած քայլի: Ժամանակը ցույց կտա, թե որ մոտեցումը կհաղթի իշխանության ներսում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից