Հասարակություն 

Հասարակական կարծիքը փողոցային պոռնիկ է. Հարությունյանը հիշել է Նապոլեոնին

analitik.am

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նապոլեոն Բոնապարտի հայրենի Կորսիկայից մեջբերեմ նրա հանրահայտ մտքերից մեկը՝ հասարակական կարծիքը փողոցային պոռնիկ է. ասեմ, որ դժվար է չհամաձայնել Բոնապարտի հետ...

Պետությունը կառավարվում է սահմանադրությամբ ու օրենքներով, այլ պարագայում պետությունը մահանում է՝ բախտի քմահաճույքին թողնելով ազգը, ու հավելեմ, որ մենք՝ հայերս ցեղասպանության ենթարկվեցինք նախ և առաջ պետություն չունենալու պատճառով, հետևաբար, եկեք փայփայենք մեր անկախ պետականությունը և թույլ չտանք պետական մտածողություն չունեցող արկածախնդիրներին կործանել մեր երեխաների անվտանգության հիմնական երաշխիք հանդիսացող Հայաստանի անկախ պետականությունը...

Կրկնում եմ՝ Նիկոլը ժողովրդի անունից ավերում է այդ նույն ժողովրդի ապագան:

 

Նույն շարքից