Միջազգային Քաղաքականություն 

Ղազախստանը պաշտոնապես նոր նախագահ ունի

analitik.am

Տեղի է ունեցել Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու Քասիմ-Ջոմարտ Տոկաևի երդմնակալության արարողությունը, նա պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Նուր Սուլթանում գտնվող Անկախության պալատում:

Տոկաևը երդվել է հավատարիմ կերպով ծառայել Ղազախստանին, խստորեն պահպանել երկրի սահմանադրությունն ու օրենքները, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, բարեխիղճ կերպով կատարել երկրի ղեկավարի պարտականությունները:

Հիշեցնենք, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Տոկաևը նախագահական ընտրություններում հաղթեց՝ ստանալով ձայների 70,76 տոկոսը:

Նույն շարքից