Հայաստան 

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ

Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ֆրանսիացի խորհրդարանականները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1915 թվ. Հայոց ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտեցին ցուցանմուշները:

Նույն շարքից