Գլխավոր Հասարակություն 

Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

analitik.am

Քննչական կոմիտեն արդեն ստացել է Ամուլսարի մասով եզրակացությունը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Բնապահպանության և շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նախարարը նշեց, որ եզրակացությունը ՔԿ-ում քրեական գործի շրջանակներում փաստացի ապացույցներ ձեռք բերելու գործընթացի մի մասն է կազմում. «Եզրակացությունից հետո, ՔԿ-ն դրա հիման վրա կտա տեղեկատվություն: Եթե եզրակացությունը կլինի բացասական և կնշվի, որ վտանգները, որոնք առկա են այդ կազմակերպության գործունեության հետ, անհամատեղելի են մասնավորապես ջրային ռեսուրսների հետ, ՀՀ կառավարությունը իրավական գործընթաց կիրականացնի, որպեսզի այդ աշխատանքները դադարեցվեն»:

ՔԿ-ն իր նախնական եզրակացությունը պետք է ներկայացներ մայիսի վերջին, իսկ հունիսի վերջին կներկայացվի ՔԿ-ի վերջնական եզրակացությունը:

 

Նույն շարքից