Հայաստան 

Պորոշենկոն հրամայել է դադարեցնել կրակը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամայել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին դադարեցնել կրակը սեպտեմբերի 5-ին ժամը 18-ից: Այս մասին հաղորդում է նախագահի կայքը:

«Ելնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնբասի անօրինական զինված խմբավորումների ղեկավարներին ուղղված կոչից՝ դադարեցնել կրակը, Ուկրաինայի նախագահի խաղաղ պլանը կյանքի կոչելու համար եռակողմ շփման խմբի նիստում արձանագրություն ստորագրել, ես հրամայում եմ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին դադարեցնել կրակը սեպտեմբերի 5-ի ժամը 18-ից»,-ասված է հայտարարությունում:

Հաղորդվում է, որ Միսնկում ինքնահռչակ հանրապետությունների եւ Ուկրաինայի ներկայացուցիչների լողմից համաձայնագիր է ստորագրվել, որտեղ նշվում է հրադադարի մասին:

Ընդհանուր առմամբ գործարքում 14 կետ կա, մյուս կետերի մասին ոչինչ չի հաղորդվում, հայտնում է ՈՒՆՆ-ն:

Հիշեցնենք, որ Միսնկում տեղի է ունենում «Ուկրաինա-Ռուսաստան-ԵԱՀԿ» եռակողմ շփման խմբի նիստը:

Նույն շարքից