Հասարակություն 

Ռուսական կործանիչներն առաջին անգամ աղջիկ օդաչուներ կունենան

analitik.am

Ռուս աղջիկները, ովքեր առաջին անգամ հատուկ դասընթացներ են անցել որպես օդաչու ծառայելու համար, կարող են ծառայել ավիացիայի ցանկացած տեսակի զորքում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ լեյտենանտ Անդրեյ Յուդինը:

Յուդինի խոսքերով, աղջիկները կարող են իրենց դրսևորել այնտեղ, որտեղ կարող են ավելի շատ ունակություններ ցուցաբերել:

Ռուս պաշտոնյան չի բացառել, որ աղջիկները կարող են թռչել նույնիսկ կործանիչներով, եթե ունակությունները թույլ տան դա անել:

Ավելի վաղ հայտնվել էր, որ աղջիկները կարող են հավակնել միայն տրանսպորտային ավիացիայում ծառայելուն:

Նույն շարքից