Հայաստան 

Բաքվի անպատասխանատու վարքագիծը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. The Hill

Զգալի կրճատումներով ներկայացնում ենք ամերիկյան խորհրդարանական «The Hill» ամսագրում հրապարակված «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպության գործադիր տնօրեն Մարկ Դեյթզենի հոդվածը:


2014թ. Դենիս Ջաֆի՝ օգոստոսի 20-ին հրապարակված «Հայաստանը Ադրբեջանին սպառնում է հրթիռներով» հոդվածում ոչ ճիշտ է մեկնաբանվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունների փոխանակումը: Այդ հակամարտությունում իրական ագրեսորը Ադրբեջանն է:


Ջաֆի կողմից ոչ ճիշտ ներկայացված Սարգսյանի՝ օգոստոսի 11-ին արված «հայկական զինված ուժերի հնարավորությունների եւ ունակությունների մասին» հայտարարությունը, ըստ էության, Հայաստանի պատասխանն էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ օգոստոսի 8-ին արված հայտարարության, որտեղ նախազգուշացվում էր. «Մեր բանակը, որի հրթիռներն ուղղված են Հայաստան վրա, պատրաստ է հրամանի դեպքում հողին հավասարեցնել անգամ մայրաքաղաք Երեւանը»: Հայաստանի նախագահը չի սպառնացել Ադրբեջանին. Նա ադեկվատ կերպով պատասխանել է Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքին: Նախագահ Սարգսյանը միայն ազդանշան է ուղարկել, որ Բաքվի ագրեսիան անպատասխան չի մնա:


1992թ.-ից  Կոնգրեսը սատարեց Ազատության աջակցման մասին ակտի 917-րդ ուղղումը, որով արգելում է Ադրբեջանի կառավարությանը ԱՄՆ-ի կողմից ուղղակի օգնության տրամադրումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության եւ շարունակվող շրջափակման պատճառով: Օգոստոսի 15-ին ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ արեց ադրբեջանական գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան փաստով «լիարժեք եւ թափանցիկ հետաքննություն իրականացնել»: Իսկ մամուլում շրջանառվող վերջին տեղեկությունների համաձայն, Պենտագոնը մերժել է ամերիկյան ռազմական սարքավորումները գնելու Ադրբեջանի առաջարկությունը:


Երկրի ներսում եւ միջազգային մակարդակում Բաքվի անպատասխանատու վարքագիծը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ սպառնում Հարավային Կովկասի խաղաղությանն ու անվտանգությանը:

Նույն շարքից