Հայաստան Քաղաքականություն 

Սուրեն Պապիկյանն էլ չի կատարում Նիկոլ Փաշինյանի ասածը

analitik.am

Խորհրդարանում շարունակվում են 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Տարածքային կառավարաման և զարգացման նախարարության համապատասխան հաշվետվությունը ներկայացնում է փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Մանե Թանդիլյանը, դիմելով վերջինիս, ցանկացավ իմանալ, թե ինչու հաշվետվությունը չի ներկայացնում նախարար Սուրեն Պապիկյանը:

Ավելի ուշ պարզվեց, որ Պապիկյանը Հայաստանում չէ:

Թանդիլյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամն է՝ Պապիկյանը չի ներկայանում բյուջեի վերաբերյալ քննարկումներին՝ խնդրելով փոխնախարարին նկատի ունենալ դա և կարևորելով հենց նախարարի ներկայությունը:

Տիկին Թանդիլյանը նաև հիշեցրեց, որ նախարարները մեկ ամիս առաջ են իմանում, թե որ օրը պետք է ներկայանան խորհրդարան և պետք է իրենց գրաֆիկը ձևավորեն այնպես, որպեսզի կարողանան դա անել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քննարկմանը չէր ներկայացել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով գործուղման մեջ է եղել:

Նշենք, որ անցած շաբաթ, երբ քննարկումները դեռ նոր էին սկսում, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ հաշվետվությունները ներկայացվելու են կառույցների ղեկավարների մակարդակով:

 

Նույն շարքից