Հասարակություն 

Կալանավորված անձին տեսակցության այցելած մոր ներքնազգեստի միջից բջջային է հայտնաբերվել

analitik.am

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, անձնական խուզարկության ենթարկելով կալանավորված անձ Ա. Ս.-ին կարճատև տեսակցության այցելած մորը` վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել և առգրավել են թաքցված բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով: Ըստ քաղաքացուհու հայտարարության՝ հիշյալ հեռախոսը պատրաստվում էր փոխանցել որդուն:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից