Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետի պաշտոնում վերանշանակվելու առաջարկ չի ստացել, բայց դեմ չէր լինի վերադառնալ իր նախկին պաշտոնին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Սուրիկ Խաչատրյանը։
«Ինձ նման բան ոչ ոք չի առաջարկել։ Դա դուք եք ասում»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց նախկին մարզպետը։
Հարցին՝ կցանկանար արդյոք վերանշանակվել, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Հա, խի՞ չեմ ցանկանա»։
Լրագրողների դիտարկմանը, թե սյունեցիները սարսափով են մտածում նրա հնարավոր վերադարձի մասին, քանի որ վախենում են նրանից, նախկին մարզպետը նկատեց. «Բա դո՞ւ խի չես վախենում»։
«Ես ախալքալաքցի եմ, դրա համար չեմ վախենում»,- հետեւեց լրագրողի պատասխանը։