Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մեր բարեկամները, հարազատները, ընկերներն իրենց տեղը պետք է գտնեն, աշխատանք ունենան. Գարիկ Սարգսյան

analitik.am

Այսօր՝ հունիսի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, խոսելով իր բարեկամներին, հարազատներին պաշտոններ տալու մասին, նշեց, որ բոլորն էլ ունեն կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել. «Նրանք կարող են պաշտոններ զբաղեցնել թե մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե՝ առհասարակ Հայաստանում: Նրանք իրենց տեղը պետք է գտնեն, աշխատանք ունենան: Ինչ վերաբերում է նրան, որ ես պաշտոնի եմ նշանակել իմ հարազատին, կամ բարեկամին՝ իմ որոշմամբ, ապա ունեմ մեկ զարմիկ, ում նշանակել եմ ինձ օգնական և մեկ բարեկամ, ում նշանակել եմ ինձ խորհրդական: Ես գտել եմ, որ նրանց աշխատանքը կարող  լինել արդյունավետ»:

Սարգսյանը նշեց, որ իր ազգականներին պաշտոնի չի նշանակել, նրանք նշանակվել են ուղղակի խորհրդական ու օգնական. «Հաշվի առնելով նրանց կրթությունն ու փորձը նման նշանակում ենք արել: Ես չեմ արդարանում, որ նրանց եմ նշանակել: Եթե նրանք վնասելու են մեր ընդհանուր գործին, ես մեկ վայրկյան չեմ հապաղի և նրանց կազատեմ: Ես ատամներով չեմ պահում իմ ազգականներին»:

Մարզպետը ասաց, որ բարեկամներ ունի, որոնց ինքը չի նշանակել, նշանակել են ավելի բարձր պետական պաշտոնյաներ, բայց հաշվի է առնվել նրանց փորձը, ինքը չի միջնորդել:

Սարգսյանը նշեց, որ մարզպետարանում 133 աշխատակցից ընդամենը երկուսն են իր բարեկամները:

Նույն շարքից