ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Համապատասխան հաշվետվությունն է ներկայացնում նախարար Արայիկ Հարությունյանը:
Վերջինս խոսեց նաև Շիրակի համալսարանի մասին՝ հայտարարելով, որ պետք է խելքի գալ, հակառակ դեպքում միջոցները լինելու են վիրահատական. «Ես անձամբ երկու անգամ եղել եմ այդ բուհում և ամոթից գետինն էի մտնում, երբ այդտեղի մթնոլորտը, դասախոսների միջև հարաբերությունները տեսնում էի: Մի խայտառակություն, որը պետք է շտկվի»: