Հասարակություն 

Սյունիքի մարզի մասին թյուր կարծիք կա. Հունան Պողոսյան

analitik.am

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մտավախություններ չունի վեթինգի մասով, պատրաստ է ենթարկվել դրան, եթե նման որոշում կայացվի: Այսօր՝ հունիսի 12-ին, մարզպետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նորմալ է վերաբերվում վեթինգի գաղափարին:

Ինչ վերաբերում է սևազգեստ մարդկանց մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և նրան, թե ինչ է կատարվում այդ մասով Սյունիքի մարզում, Պողոսյանը նշեց, որ պետք չէ Սյունիքի մարզի մասին թյուր կարծիք ունենալ, մարզում ապրում է իրավահարգ ժողովուրդ, մարդիկ. «Իսկ քրեածին, հանցավոր տարրեր միշտ կան: Դրա համար կան պատկան մարմիններ, ովքեր պատշաճ մակարդակով իրականացնում են իրենց գործառույթները: Դա պետք է կրի մշտական բնույթ, և իրավապահները մշտապես պետք է զբաղվեն քրեածին հանցավոր միջավայրում որևէ կերպ իրենց հեղինակություն համարողների դեմ և իրենց օրնեքով վեր դասողների դեմ պայքարով»:

Պողոսյանը վստահեցրեց, որ վարչապետի խոսքը վերաբերել է նրանց, ովքեր փորձել են իրենց օրենքից վեր դասել:

Նույն շարքից