Հասարակություն 

Ոստիկանությունը միշտ շատ լավ է աշխատել. Հունան Պողոսյան

analitik.am

Այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես են իրենց հիմա պահում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները, ասաց, որ նույնիսկ չգիտի, թե ովքեր են նրա բարեկամները՝ հավելելով, որ բոլորն օրենքի սահմաններում են, դեռ՝ ավելին, այլ կերպ չի կարող լինել:

Պողոսյանը գիտի, թե որտեղ է Սուրիկ Խաչատրյանը, ինչպես նաև՝ շատ մարդիկ:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե հիմա ոստիկանությունը չափից շատ հանդուրժող է, Պողոսյանն ասաց, որ ինքը չպետք է գնահատի ոստիկանության աշխատանքը, գնահատականը պետք է տա ժողովուրդը և կարծես թե մարդիկ նորմալ են գնահատում. «Ոստիկանության մասին երբեք վատ բան չեք լսի ինձանից: Ոստիկանությունը միշտ լավ աշխատել է, այսօր էլ շարունակում է լավ աշխատել»:

 

Նույն շարքից