Հասարակություն 

Գծատերերը գալիս են և ասում՝ խնդրում ենք, վերցրեք գիծը մեզանից, չենք ուզում, ձեռք չի տալիս․ Մարության

analitik.am

Գծատերերը վերջին չորս տարվա մեջ ոչ մի ներդրում չեն անում, իրենք էլ սպասում են տրանսպորտային նոր համակարգին, ասեմ ավելին, որ մենք ունենք գործող մոտ 900 միկրոավտոբուս, իսկ մյուս տարի դրանցից 450-ը դառնում են 15 տարեկան, որն օրենքով այս պահին արգելվում է, որպեսզի դրանք շահագործվեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ սա խոսում է այն մասին, որ գծատերերը ոչ մի ներդրում չեն անում, այսինքն իրենք ոչ մի ապագա չեն տեսնում այստեղ։

Խոսելով վերջերս աշխատանքից հեռացված 46 համարի երթուղայինի վարորդի լիցենզիա չունենալու մասին, քաղաքապետը նշեց, որ այսօր շատ ու շատ մասնավորներ գալիս են և ասում՝ խնդրում ենք, սիրելի քաղաքապետարան վերցրեք գիծը մեզանից, չենք ուզում, ձեռք չի տալիս, չենք ուզում սպասարկել այս գիծը․ «Եվ դրանք քիչ չեն, այսինքն այսօր, երբ դուք ասում եք մենք զրկում ենք լիցենզիայից այս գիծը, ես ձեզ վստահեցնում եմ, որ սա իրենց համար նվեր է լինելու, այլ ոչ թե պատժամիջոց»։

Նույն շարքից