Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին կազմավորվեց խորհրդարանի ժամանակվոր հաշվիչ հանձնաժողովը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց քվեարկության դնել ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմավորման վերաբերյալ օրենքի նախագիծը, ըստ որի` հանձաժողովը կազմված կլինի 13 պատգամավորից, որոնցից 7-ը կլինեն Հանրապետական խմբակցությունից, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, իսկ մնացաց խմբակցությունները հանձնաժողովում կունենան մեկական պատգամավոր:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նշեց, որ իրենք ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում ներկայացուցիչ չեն ունենալու: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նույնպես հայտարարեց, որ իրենք հրաժարվում են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմավորման վերաբերյալ նախագիծը դրվեց քվեարկության և պատգամավորների ձայների մեծամասնությամբ ընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ 12, ձեռնպահ՝ երկու պատգամավոր: