Հայաստան 

ՀԱԿ-ը պահանջում է քննարկել ժողովրդագրական խնդիրը

Արտագաղթի խնդիրը միայն իշխանության կամ ընդդիմության խնդիրը չէ, այդուհանդերձ, խորհրդարանական քառյակի կողմից առաջադրված հարցը պատասխան չստացավ: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

 

Նրա խոսքով՝ Հայաստանում լուրջ ժողովրդագրական գործընթացներ են կատարվում. «Վերջին ամիսներին մենք ուսումնասիրել ենք միջազգային կազմակերպությունների՝ վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի ժողովրդագրության վերաբերյալ հետազոտությունները եւ կցանկանայինք, որ այդ հետազոտությունները հասանելի լինեն պատգամավորներին: Ազգային ժողովը պետք է իմանա երկրի ժողովրդագրական իրավիճակի մասին եւ քննարկի այդ խնդիրը»:

 

Դիմելով խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանին՝ Մանուկյանը խնդրեց վերջինիս երկրի ժողովրդագրական իրավիճակի քննարկման համար ձեւաչափ ընտրել. «Ձեւաչափն ընտրեք ինքներդ: Կարեւորն այն է, որ այդ հարցը խորհրդարանում քննարկվի»:

Նույն շարքից