Հայաստանի խորհրդարանը պետք է քննարկի մատգամավորների մասին օրինագիծը, որոնք խախտում են խորհրդարանի կանոնակարգը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ օրինագիծն արդեն մոտ մեկ տարի գտնվում է ԱԺ օրակարգում եւ դրական եզրակացություն է ստացել համապատասխան հանձնաժողովի կողմից, բայց այն դեռեւս չի դրվել քննարկման: «Իսկ նման օրինագիծն ավելի քան անհրաժեշտ է»,-հայտարարել է Փոստանջյանը:
Ի պատասխան Գալուստ Սահակյանը նշել է, որ օրինագծի բովանդակությունը ամբողջությամբ ընդունելի է իշխող ՀՀԿ-ի համար եւ խնդիրը ընթացակարգային հարցերն են: Երբ օրինագիծն անցնի այդ ընթացակարգերը, այն կներկայացվի լիագումար նիստի քննարկմանը: