Հասարակություն 

Օձերի հնարավոր խայթոցների դեպքում երևանյան բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ հակաթույնով

analitik.am

Ամռան տարեշրջանին բնորոշ են սողունների՝ առավելապես օձերի ակտիվ տեղաշարժերը:

Հաշվի առնելով այն փաստը, որ ամառային ամիսներին մարդաշատ են նաև մայրաքաղաքի ու քաղաքամերձ տարածքների այգիներն ու պուրակները, կանաչ գոտիներն ու բացօթյա տարածքները, Երևանի քաղաքապետարանը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն՝ հնարավոր հետևանքներից խուսափելու նպատակով:

Այդուհանդերձ, մայրաքաղաքի բուժհաստատությունները ապահովված են անհրաժեշտ քանակի հակաթույնով:

Օձի խայթոցի պարագայում տուժողին հարկավոր է անհապաղ տեղափոխել մոտակա բուժհաստատություն:

Ի դեպ, տուժողներին մայրաքաղաքի հիվանդանոցներում բուժօգնություն կցուցաբերվի նաև հանգստյան և տոն օրերին՝ շուրջօրյա:

Նույն շարքից