Հայաստան 

Հայաստանը ողջունում է Ուկրաինայում կրակի դադարեցման մասին համաձայնությունը

Հայաստանը ողջունում է Ուկրաինայում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

 

 

«Ողջունում ենք կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը եւ հույս ունենք, որ դրանք կյանքի կկոչվեն: Դա բանակցային սեղանի շուրջ լուծումների որոնման համար ճանապարհ կբացի՝ ուղղված երկարատեւ խաղաղության ձեռքբերմանը»,-ընդգծել է Նալբանդյանը:

Նույն շարքից